Խորհրդատվություն

 

Տեխնիկական առաջադրանքի կազմում

Գրագետ կայքի պատրաստման աշխատանքը (հատկապես մեծածավալ նախագծերի դեպքում) սկսվում է նախագծի տեխնիկական առաջադրանք կազմելով, որտեղ հարկավոր է մանրակրկիտ նկարագել ամեն բան, ինչը կտա հնարավորություն կայքի պատրաստման աշխատանքը ճիշտ համակարգել և խուսափել թյուրըմբռնումից։ Պարտադիր չէ, որ տեխնիկական առաջադրանք կազմող և իրականացնող կազմակերպությունը նույնը լինի, ավելին, տարանջատելով հնարավոր է առաջադրանքը ներկայացնել բաց տեսքով, ստանալ առաջարկ–հայտեր, ընտրել լավագույն տարբերակը և հետևել իրականացմանը։

 

Կայքի աուդիտ, ռազմավարության մշակում

Գործող կայքի կամ այլ նախագծերի լայնածավալ ուսումնասիրություն, կայքի կառուցվածքի, հարմարավետության, տեխնիկական հագեցվածության, անվտանգության, հնարավորությունների զարգացման եղանակների մշակում։

 

Մասնագիտական վերահսկողություն

Կայքի պատրաստման ընթացքի որակը վերահսկելու համար կարևոր է ունենալ անկախ մասնագիտական վերահսկողության հնարավորություն։ Ձեզ հետ միասին IT Media-ն հանդես է գալիս որպես կայքի ընդունող կողմ և հետևելով աշխատանքների ողջ ընթացքին՝ ապահովում դրանց որակյալ և լիարժեք իրականացումը։