Ինտերնետ գովազդ

IT Media-ն առաջարկում է ինտերնետային հնարավոր բոլոր հարթակներում թիրախավորված գովազդային արշավների իրականացում։

Ամենատարածված հարթակներում՝ Google AdWords, Яндекс Директ, կոնտեքստային գովազդի կազմակերպում, արդյունքների մոնիթորինգ։ Այս տարբերակում գովազդը ցուցադրվում է այն կայքերում, որոնք բովանդակությամբ և թեմատիկայով համապատասխանում են Ձեր առաջարկին։

Այսինքն, ապրանքը եւ ծառայությունը գովազդվում են հենց այնտեղ, որտեղ դրանով հետաքրքրվում են, ուստի վերաբերմունքը նման գովազդի նկատմամբ շատ ավելի լոյալ է։ Մարդկանց կողմից կոնտեքստային գովազդն ընկալվում է որպես հավելյալ ինֆորմացիա և չի նյարդայնացնում։

Բաններային գովազդը Ձեր ընկերության առաջարկն է՝ նկարի կամ անիմացիայի տեսքով, որը տեղադրվում է գովազդային հարթակ տրամադրող և մեծաքանակ այցելություններ ունեցող կայքերում։ Ցանկության դեպքում հնարավոր է Ձեր կայքն ընդգրկել բաններների փոխանակման ցանցում, ինչի շնորհիվ Ձեր գովազդը կտեղադրվի բազմաթիվ ուրիշ կայքերում` փոխարենը Ձեր կայքում տեղադրվելով այլ բաններներ։
Որոնման արդյունքների ցանկում գովազդի տեղադրում՝ ըստ որոնումների, որի արդյունքում գովազդը հասանելի է դառնում տվյալ ծառայությամբ կամ ապրանքով հետաքրքրված թիրախային լսարանին։
Բացի որոնվող բառերից, կարելի է նաև թիրախավորել ըստ հաճախորդի գտնվելու վայրի, որի շնորհիվ գովազդը հասանելի կլինի Ձեզ աշխարհագրորեն մոտ գտնվող հետաքրքրված անձանց։

Ինտերնետ խանութների համար առաջարկում ենք գովազդի հավելյալ հնարավորություններ․ ապրանքը ներկայացնել որոնման համակարգի արդյունքներում՝ ամիջապես գնելու հնարավորությամբ (Google Shopping):
Սոցիալական ցանցերում գովազդի հնարավոր բոլոր տարբերակների իրականացում։
Սոցցանցերում գովազդը կարելի է մաքսիմալ թիրախավորել՝ ըստ սեռի, տարիքի, աշխատանքի, նախասիրությունների, աշխարհագրական դիրքի և շատ այլ հատկանիշների։

Սոցցանցերում գովազդի առավելությունը նաև այն է, որ կարելի է ինտենսիվ հետադարձ կապ հաստատել ապրանքով կամ ծառայությամբ հետաքրքրված մարդկանց հետ՝ մեծացնելով վաճառքի հավանականությունը։
Youtube-ում վիդեո-գովազդային արշավները կարելի է իրականացնել հետևյալ եղանակներով՝
  • Ձեր էջում տեղադրված վիդեոնյութի (գովազդային տեսանյութ, տեսահոլովակ) առաջխաղացում, ցուցադրում թիրախային լսարանին՝ ըստ իրենց որոնումների
  • այլ վիդեոնյութերի մեջ, որպես գովազդ, տեղադրում
Ցանկության դեպքում իրականացնում ենք նաև տեսանյութերի նկարահանում և մոնտաժ։
Պարբերաբար կամ մեկանգամյա տեղեկատվության տարածում՝
  • Էլ․ փոստի հասցեներով,
  • SMS հաղորդագրությունների միջոցով

Անվճար Խորհրդատվություն

Ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ պատրաստ ենք կազմակերպել հանդիպում