Արփինե Դանիելյան

Ի՞նչ է մեզ ասում որևէ ընկերության կայքում, որպես հիմնական գույն, օգտագործված կարմիր գույնը․ «Մենք ուժեղ ենք, համարձակ, վստահ՝ մեր գործում»։ «Սիրում ենք ռիսկը, փնտրում ենք արկածներ»։ «Ձեզ համար ունենք թեժ առաջարկներ, որոնցից չեք կարող հրաժարվել»: «Շտապեք գնել մեր ապրանքը, այն շուտով կվերջանա»։

Facebook, PayPal, Twitter, LinkedIn, WallMart, Intel, Samsung, WordPress` սրանք այն հսկա ընկերություններն են, որոնք լավ գիտեն ԿԱՊՈՒՅՏԻ ենթագիտակցական ազդեցության ուժը։ Որպես կորպորատիվ գույն՝ կապույտը ներշնչում է հետևյալ միտքը՝ «Մեզ կարելի է վստահել։ Մենք հուսալի ենք, պատասխանատու, պրոֆեսիոնալ մեր գործի մեջ»։