Կայքի անվճար պատրաստում բժիշկների համար
04 Հունիս 2020

Կյանքում կա մի սահման, որից այն կողմ քո ամենամտերիմ մարդը դառնում է ԲԺԻՇԿԸ։

IT MEDIA-ն ուզում է շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ մարդկանց կյանք վերադարձնելու մեծ առաքելության համար։

Որպես շնորհակալություն՝ մենք սիրով պատրաստում ենք ԱՆՎՃԱՐ ներկայացուցչական կայքեր մեր բժիշկների համար։

Հարգելի բժիշկ, Ձեր կայքում կարող եք մանրամասն ներկայացնել Ձեր գործունեությունը, անցած ուղին, մասնագիտական ձեռքբերումները, տեղադրել տեսանյութեր, ֆոտոներ, կիսվել նորություններով,  ինչպես նաև տրամադրել կոնտակտներ՝ Ձեզ հետ կապ հաստատելու համար։ Կայքը պատրաստվում է մոբայլ սարքերին հարմարեցված Responsive դիզայնով, բովանդակության կառավարման անհատական համակարգով, ցանկության դեպքում՝ մի քանի լեզուներով։

Կայքը հանձնվում է՝ Ձեր տրամադրած բովանդակությամբ հանդերձ, իսկ հետագա բովանդակային փոփոխությունների համար ստանում եք ադմին- հասանելիություն։

200.000 դրամ   0 դրամ բժիշկների համար

Կայքի պատրաստման փուլերը

Քննարկումների փուլ, որի ժամանակ հստակեցվում են ապագա կայքի դիզայնի, կառուցվածքի, բաժինների հետ կապված հարցերը։ Քննարկումներն անցկացվում են հեռախոսով, օնլայն հարթակներով, մեյլով։

Ձեր կողմից բովանդակության տրամադրում (տեքստեր, ֆոտոներ, տեսանյութեր, կցվող ֆայլեր և այլն)

Աշխատանքային փուլ

Կայքի հանձնում և հետադարձ կապ Ձեզ հետ՝ առկա անճշտություններն ուղղելու նպատակով։

Դուք կարող եք նաև անվճար հիմունքներով տեղակայել Ձեր կայքը համացանցում՝ page.am տիրույթում (օրինակ, www.anunazganun.page.am):

Կայք պատվիրելու համար կարող եք զանգահարել` +37460270902, 093270902, 043270902, 041270902

Կամ գրել web@itmedia.am էլ․ փոստին

 

Բաժիններ